Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան հետաքրքրվեց ռուսական Սու-35-ով՝ ԱՄՆ-ի հետ վեճի պատճառով. ԶԼՄ-ներ

15:10, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Թուրքիան հետաքրքրվեց ռուսական Սու-35-ով՝ ԱՄՆ-ի հետ վեճի պատճառով. ԶԼՄ-ներ

Ներկայումս Թուրքիայի Զինված ուժերի գնումների համար պատասխանատու անձինք արդեն բանակցություններ են վարում ՌԴ զինված ուժերի հետ և ուսումնասիրում են Սու-35 ձեռք բերման տարբերակը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
     Թուրքիան չի բացառում Ռուսաստանից բազմաթիրախային Սու-35 կործանիչներ գնելու հնարավորությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, այդ որոշումը իշխանությունները կայացրել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնն Անկարային դուրս մղեց ամերիկայն F-35 կործանիչների ձեռք բերման ծրագրից:
     Այսպիսով, եթե հաստատվի ռուսական ինքնաթիռների գնման հեռանկարը, ապա Անկարան պաշտոնապես պայմանագիր կստորագրի «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հետ, հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը:

4087 | 0
Facebook