Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ու Նախիջևանի միջև օդային ուղիղ հաղորդակցություն կգործի

14:45, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Թուրքիայի ու Նախիջևանի միջև օդային ուղիղ հաղորդակցություն կգործի

Օգոստոսի 15-ից Թուրքիայի և Նախիջևանի միջև կգործի օդային ուղիղ հաղորդակցություն. այս մասին հաղորդել է Թուրքական օդանավակայանների պետական մարմնի (DHMİ) գլխավոր տնօրեն Հուսեյն Կեսկինը՝ Twitter-ի իր էջում գրառում կատարելով:
     Նրա խոսքով՝ DHMİ-ի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) միջև երկար բանակցությունների ընթացքում Թուրքիայի օդանավակայանների և Նախիջևանի միջազգային օդանավակայանի միջև օդային ուղիղ հաղորդակցությունը բացելու որոշում է կայացվել:
     «Այսպիսով, թռիչքները, որոնք իրականացվում էին Իրանի ու Հայաստանի օդային տարածքով, իրականացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ օդային միջանցքի շնորհիվ»,- գրել է Հուսեյն Կեսկինը:

4132 | 0
Facebook