Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Կասկածներ ունենք և որոշ ապացույցներ, որ արագիլների որոշակի քանակություն արդեն կորսված է». Հայկ Մարտիրոսյան

05:05, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
«Կասկածներ ունենք և որոշ ապացույցներ, որ արագիլների որոշակի քանակություն արդեն կորսված է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիրակի առավոտյան վաղ սկսեցինք արագիլներին լվալու և փրկության հնարավորություն տալու երկրորդ փորձը: Նոր միջոցները, որ օգտագործեցինք, արդյունավետ էին: Չնայած դրան՝ կասկածներ ունենք և որոշ ապացույցներ, որ արագիլների որոշակի քանակություն կա՛մ այլևս կորսված է, կա՛մ էլ կկորցնենք առաջիկա օրերին: Մի արագիլ հայտնաբերվեց ջրանցքի մեջ՝ յուղապատ և կեղտոտ: Վիճակը ծայրահեղ ծանր էր: Չսնվելու պատճառով այդ թռչունը կորցրել էր իր քաշի մեծ մասը և անկարող էր շարժվել: Այդպիսի արագիլներ վստահաբար դաշտերում կան մեծ քանակությամբ, իսկ դրանց մի մասը, կարելի է պնդել, որ զոհ է դարձել, կամ կդառնա վայրի գազաններին: Առաջին անգամ, ենթադրում եմ՝ որպես հետևանք մեր բարձրացրած աղմուկի, Շրջակա միջավայրի նախարարությունից երկու փոխնախարար ներկա էին մաքրման աշխատանքներին: Երկուսն էլ հստակ գիտակցում էին պետության միջամտության անհրաժեշտությունը և երկուսն էլ, կարծում եմ, լավ ընկալում են խնդրի լրջությունն ու խորությունը: Հուսով ենք, որ թեև անթույլատրելի և աններելի ուշացումով, բայց այսուհետ կառավարությունն առավել լուրջ մոտեցում կցուցաբերի նման աղետներին: Միայն մի քանի փոքր ծախսերը հոգալով և ամեն բան կամավորների ուսերին թողնելով՝ իշխանության մասնակցությունը մի գործին, որ իր ուղղակի պարտականությունն է՝ չի կարող ընդունելի համարվել: Անկասկած է, որ այսքան ժամանակ պետության անգործության հետևանքով է, որ վերապրող արագիլները տանջվում են մեկ ամսից ավելի, իսկ անհայտ, սակայն վստահաբար զգալի քանակություն՝ ոչնչացել է, կամ կոչնչանա առաջիկա օրերին: Կամավորները չունեն օդային տեխնիկա՝ դիտարկում իրականացնելու և անօգնական արագիլներին գտնվելու, ինչպես նաև մասսայական արձագանք ապահովելու համար: Փոխնախարարները խոստացան լուծում գտնել օդային տեխնիկայի խնդրին: Աշխատանքները պետք է շարունակվեն»:

| | |
1396 | 0
Facebook
COMMENT.am