Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է

12:40, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է

ԱՄՆ-ում ընթանում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Օգոստոսի 10-ից 12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-ից 14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:

Երեկ կայացած 3 պարտիաներում Արոնյանը 1 հաղթանակ է տոնել՝ Մագնուս Կարլսենի նկատմամբ և երկու պարտիա ավարտել ոչ-ոքի։ 6 տուրից հետո Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 10 միավոր և մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է։

| | |
1592 | 0
Facebook