Մոսկվայում դժգոհությունների աճը Կրեմլի համար մարտահրավեր է դառնում. DW
Մոսկվայում բողոքի զանգվածային ցույցերի պատճառը միայն Մոսդումայի շուրջ ընթացող զարգացումները չեն. իրականում լուրջ դժգոհություն է հասունացել պետական իշխանության ու ամբողջ էլիտայի նկատմամբ: Քաղաքացիները պահանջում են արդար ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, նախագահ Պուտինի հրաժարականը: DW-ի վերլուծաբան Միոդրագ Շորիչի մեկնաբանմամբ՝ ցուցարարները թույլ չեն տալիս, որպեսզի իրենց ճնշեն` ո՛չ սպառնալիքներով, ո՛չ մահակներով, ո՛չ էլ ձերբակալություններով: Համատարած դժգոհությունը հաստատվում է հարցումների արդյունքներով, ըստ որոնց, ռուսաստանցիների վստահությունը պետության ղեկավարի նկատմամբ սահմանել է պատմական նվազագույն ցուցանիշը: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ՝ տնտեսությունը լճանում է, ապրանքատեսակները թանկացել են, կոռուպցիան հասել է տագնապալի ցուցանիշների, միլիոնավոր քաղաքացիներ վրդովված են կենսաթոշակային բարեփոխումներից: Ավելի ու ավելի շատ ռուսաստանցիներ դժգոհ են, սակայն կառավարությունը հրաժարվում է թույլ տալ քաղաքական այլընտրանք, թեկուզ տեղական մակարդակում: Վախը Կրեմլում անորոշություն է ներշնչում Այս ամենը դրդում է տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս գալ: Այս մարդիկ անվախ են, ու դա վախեցնում է իշխանություններին: Կրկին ու կրկին նախագահն ու կառավարության ղեկավարը խոստանում են բարեփոխումներ, ավելի մեծ աշխատավարձեր: Ըստ հետազոտությունների՝ ռուսաստանցիների կենսամակարդակը նվազել է վերջին 5 տարիների ընթացքում: Սա շոշափելի է հասարակության լայն շերտերի համար: Մարտահրավեր Կրեմլի համար |