Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Կրկին անօրինական ուղևորափոխադրումների մասին». Նաիրի Հոխիկյան

03:05, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
«Կրկին անօրինական ուղևորափոխադրումների մասին». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կրկին անօրինական ուղևորափոխադրումների մասին: Վարչապետին կից տեսչական մարմնի պատասխանատուն ինձ խոստացավ, որ հետևողական են լինելու Հայաստանից դուրս անօրինական ուղևորափոխադրումների դեմ պայքարի հարցում՝ արգելելով հատկապես մինիվենների մեկնումը՝ առանց համապատասխան թույլտվությունների:

-Հայաստանից մեկնող մինիվենները (Մերսեդես վիտո-ները և մինչև 8 տեղանոց մյուս նման մեքենաները) չունեն կանոնավոր ուղևորափոխադրումների թույլտվություն, այնպես որ՝ անօրինական են իրենց բոլոր բացասական հետևանքներով: Քանի որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարության և վարչապետին կից տեսչական մարմնի հետ ձևավորվել է աշխատանքային համագործակցություն, առաջարկում եմ մեր հայրենակիցներին, եթե գիտեք դեպքեր, կամ հենց ձեզ հետ պատահել/պատահում են խնդիրներ՝ կապված Հայաստանից դուրս ուղևորափոխադրումների հետ, գրեք մեկնաբանություններում կամ ուղարկեք անձնական նամակ: Պարտադիր է կոնկրետ անուններ և հասցեներ նշելը, որպեսզի հնարավոր լինի գնալ հանցավորության հետքերով, ոչ թե ուղղակի օդի մեջ կրակել: Մեր ուղևորների կյանքն ու անվտանգությունը պետք է ապահովագրված լինի»:

| | |
1788 | 0
Facebook
COMMENT.am