Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Փաշինյանի իշխանության 30 արծաթը». Շարմազանով

11:25, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
«Փաշինյանի իշխանության 30 արծաթը». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության, որտեղ օրենք, սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը, սպառնալիքը, ասֆալտին փռելը, մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը: Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը, ինչպես դա արեց պաշարելով ազգային ժողովը, ապա այժմ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին: Բացարձակ իշխանությունը ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին: Ասում է, եթե հրաժարական տաք, ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզը պոչով է լինո՞ւմ:
     Բա են իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ու՞ր են:
     Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է...
     30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, բայց արդեն ուշ էր: Քայլը ձերն է, սահմանադրության պաշտպաններ:
     Հ.Գ.
     Արժանապատվությունը չի վաճառվում»:

| | |
3907 | 4
Facebook
COMMENT.am