Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«2014-ի գաղտնի զեկույցի բովանդակությունը վաղուց շատերին էր հայտնի». Վարդգես Գասպարի

11:15, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
«2014-ի գաղտնի զեկույցի բովանդակությունը վաղուց շատերին էր հայտնի». Վարդգես Գասպարի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներեցեք էլի, բայց 2014-ի գաղտնի զեկույցի բովանդակությունը վաղուց շատերին էր հայտնի... Դրա մասին առաջին անգամ ես ամենահամապարփակ և ամենակոմպակտ ձևակերպումը լսել եմ 2007-ի սեպտեմբերի 21-ին Մարիոթ հյուրանոցում` Լևոն Տեր Պետրոսյանից. «Վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչև վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը»:

| | |
1622 | 0
Facebook
COMMENT.am