Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը շրջանցել է Թրամփին՝  նախագահական ընտրություններին վերաբերող հարցումներում

10:30, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Բայդենը շրջանցել է Թրամփին՝  նախագահական ընտրություններին վերաբերող հարցումներում

SurveyUSA-ի՝ «Ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, եթե ԱՄՆ նախագահի ընտրություններն ակցկացվեին այսօր» հարցման տվյալներով, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը 8 տոկոսային կետով ավելի է հավաքել, քան ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը:

Այսպիսով, ըստ հետազոտության արդյունքների, հավանական ընտրողների 50%-ը պաշտպանում է դեմոկրատ Բայդենին, մինչդեռ հանրապետական Թրամփի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել միայն 42%-ը: Բացի այդ, Թրամփը 50%-ով գերազանցել է սենատոր-դեմոկրատ Բեռն Սանդերսին: Հարցումն իրականացվել է օգոստոսի 1-ից 5-ը՝ երկրորդ դեբատներից անմիջապես հետո՝ Դեթրոյթում (Միչիգան նահանգ) անցկացվող դեմոկրատ թեկնածուների ընտրությունների ժամանակ, գրում է Newsweek-ը:

6866 | 0
Facebook