Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը՝ չկայացած չվերթի մասին

10:15, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը՝ չկայացած չվերթի մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել. «Այսօր՝ օգոստոսի 12-ին Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը չի կատարել պլանավորված չվերթը՝ օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով»:

| | |
1698 | 0
Facebook
COMMENT.am