Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը հաղթեց Կարլսենին, ոչ-ոքի խաղաց Լիրենի և Դոմինգեսի հետ

02:10, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Արոնյանը հաղթեց Կարլսենին, ոչ-ոքի խաղաց Լիրենի և Դոմինգեսի հետ

ԱՄՆ-ում շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Օգոստոսի 10-ից 12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-ից 14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:

Այսօր կայացած 3 պարտիաներում Լևոն Արոնյանը սևերով հաղթեց Նորվեգիայի ներկայացուցիչ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի և Լենիեր Դոմինգես Պերեսի հետ:

| | |
2037 | 0
Facebook