Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Ֆրենկ Լեմպարդը հակառեկորդներ է սահմանել

00:30, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Ֆրենկ Լեմպարդը հակառեկորդներ է սահմանել

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Լոնդոնի «Չելսի»-ին 0:4 հաշվով պարտվել է «Մանչեսթր Յունայթեդ»-ին, ինչի արդյունքում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մի քանի հակառեկորդ է գրանցել:

Լեմպարդը դարձել է վերջին 12 տարվա ընթացքում «Չելսի»-ի առաջին գլխավոր մարզիչը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղում պարտություն է կրել։ Մինչ այս նման արդյունք է գրանցել Ավրաամ Գրանտը, երբ 2007-ի սեպտեմբերին 0:2 հաշվով պարտվել է «Մանչեսթր Յունայթեդ»-ին:
     Լեմպարդի համար այս պարտությունը խոշորագույնն է մարզչական կարիերայում:

Այս պարտությունը 1978 թվականի դեկտեմբերից ի վեր ամենախոշորն էր «Չելսի»-ի գլխավոր մարզիչների համար՝ առաջին պաշտոնական խաղում։

| | |
1498 | 0
Facebook