Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

««Արևիկ» ազգային պարկում այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք». նախարար

23:00, կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ.
««Արևիկ» ազգային պարկում այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք». նախարար

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Արևիկ» ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։ Տեղում աշխատում են Շրջակա միջավայրի և Արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։ Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հ.Գ. Ըստ նախնական վարկածի՝ հրդեհն առաջացել է ճանապարհամերձ տարածքից»:

| | |
1733 | 0
Facebook