ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրել է. «Կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ Բերդի բազմագործառութային պետական քոլեջ:
Շուտով պատրաստ կլինի քոլեջի մասնաշենքերից մեկի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որից հետո կհայտարարվի մրցույթ: Շենքը պատրաստ լինելուն պես Տավուշ տեքստիլը պատրաստվում է մասնագիտական սարքավորումներ տրամադրել և համատեղ մասնագետներ պատրաստել ընկերության համար: Սահմանամերձ բնակավայրերում որակյալ կրթությունը կարևոր է ու առաջնահերթ»: