Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Անտանոսյանը և Ներսիսյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոններ

20:15, կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ.
Անտանոսյանը և Ներսիսյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոններ

Թբիլիսիում ավարտվեց կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը և 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը նվաճեցին արծաթե մեդալներ։

Հիշեցնենք, որ մինչ այս 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը դարձել էր ոսկե մեդալակիր, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր, բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:

| | |
642 | 0
Facebook