Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դիմակ հոնքերի համար

02:15, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Դիմակ հոնքերի համար

Գեղեցիկ դեմք ունենալու համար հարկավոր է ուշադրություն դարձնել հատկապես հոնքերին: Հենց հոնքերն են հայացքն ավելի արտահայտիչ ու տպավորիչ դարձնում: Ուստի դրանք էլ պետք է ճիշտ խնամել:

Մետաքսանման հոնքեր ունենալու համար բամբակը թաթախեք դեղձի կամ նուշի գոլացրած յուղի մեջ և դրեք հոնքերին` ծածկելով մագաղաթի թղթով: Սպասեք 10-15 րոպե, ապա անձեռոցիկով մաքրեք յուղի հետքերը: Հոնքերը կստանան մետաքսանման տեսք և փայլ:

Իսկ հոնքերի գիծը հստակեցնելու համար կարելի է գերչակի յուղի մեջ թրջած վրձինը մի քանի անգամ քսել հոնքերի մազի աճին հակառակ, ապա` նույն ուղղությամբ:

12415 | 0
Facebook