Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Հարգելի պաշտոնյաներ, մի մոռացեք մեր երկրի այլ վայրերի մասին». Նաիրի Հոխիկյան

15:40, կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ.
«Հարգելի պաշտոնյաներ, մի մոռացեք մեր երկրի այլ վայրերի մասին». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետը շատ լավ է անում, որ հանգստյան օրերին Գյումրի է գնում և ներկայացնում Հայաստանի երկրորդ քաղաքը` իր տեսարժան վայրերով հանդերձ: Դա մեծ նպաստ կբերի Գյումրիի ու ընդհանրապես Շիրակի մարզի նաև` զբոսաշրջության զարգացմանը, բայց Հայաստանը միայն Երևանն ու Գյումրին չեն: Վարչապետին և մեր մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկում եմ երբեմն այցելել նաև այլ վայրեր, օրինակ` Սիսիան, Արմավիր, Մարտունի: Այդ և չնշած այլ վայրերում ևս կան բազմաթիվ պատմամշակութային արժեքներ, բնության անկրկնելի հրաշալիքներ: Օրերս Արմավիրում էի: Օրեցօր զարգացող քաղաք է` իր սուպերմարկետներով, սրճարաններով ու զվարճանքի վայրերով` անգամ ակվապարկով: Մարտունիում թեև զարգացած չէ սրճարանային մշակույթը, սակայն Գեղամա լեռների լանջին նստած քաղաքն ու շրջակա գյուղերն ունեն հազարամյակների պատմության հուշարձաններ, սոճուտի անտառ, Սևանա լիճ և լեռներ: Մի խոսքով, հարգելի պաշտոնյաներ, մի մոռացեք մեր երկրի այլ վայրերի մասին»:

| | |
2090 | 0
Facebook
COMMENT.am