Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձիասպորտ․ հայ մարզիկները կմասնակցեն միջազգային մրցաշարերի

14:00, կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ.
Ձիասպորտ․ հայ մարզիկները կմասնակցեն միջազգային մրցաշարերի

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ներկայացնող մարզիկները կմասնակցեն միջազգային մրցաշարերի։ Նման որոշում է կայացվել մեր մարզիկների՝ օրերս արձանագրած լավ արդյունքների հիման վրա։ Հուլիսի 17-ից 21 տեղի ունեցած Եվրասիական մրցաշարին մեր հավաքականի մարզիկները՝ Արթուր Բաղդասարյանը, Հովհաննես Ամալյանը, Տատյանա Անիկեեվան, հաջող մասնակցություն են ունեցել՝ մեծ հավանության արժանանալով և՛ դիտորդների, և՛ միջազգային մրցավարների կողմից։
     Արգելքների հաղթահարման անհատական մրցման արդյունքում Տատյանա Անիկեեվան զբաղեցրել է 5-րդ տեղը։ Գրան Պրի եզրափակչում, 18 մարզիկների միջև բարդ երթուղում 5-րդ տեղն է զբաղեցրել Արթուր Բաղդասարյանը, իսկ Տատյանա Անիկեեվան՝ 8-րդ։

| | |
626 | 0
Facebook