Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սաղիս խաբեցիր. Սերժից ոչնչով չես տարբերվում». գյումրեցի կինը՝ Փաշինյանին

13:30, կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ.
«Սաղիս խաբեցիր. Սերժից ոչնչով չես տարբերվում». գյումրեցի կինը՝ Փաշինյանին

Գյումրիում շրջայցի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. մի կին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու սկսեց վիրավորել. «Խաբեբա, սաղիս խաբեցիր: Սերժից ոչնչով չես տարբերվում»:

«Կփորձեմ հակառակն ապացուցել,- ասաց Փաշինյանը:

«Չես կրնա, որտև ոչ մի փոփոխություն չկա, ըդպես ժպտալով մեզի ոչ մի բանի չես կրնա հասցնես, լավ դերասան կեղնիս»,- շարունակեց կինը:

«Ոչինչ, մի հուսահատվեք, ամեն ինչ լավ կլինի... Ասեցի՞ք ձեր ասելիքը, կարո՞ղ եմ գնալ... Շնորհակալություն»,- արձագանքեց վարչապետը:

34379 | 2
Facebook