Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

«Ալաշկերտ»-ի կանանց թիմը ջախջախիչ պարտություն է կրել

11:40, կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ.
«Ալաշկերտ»-ի կանանց թիմը ջախջախիչ պարտություն է կրել

Օգոստոսի 10-ին հոլանդական Էնսխեդե քաղաքում կայացել է կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը՝ Երևանի «Ալաշկերտ»-ի և լեհական «Գուրնիկ»-ի միջև: Լեհ ֆուտբոլիստուհիները հաղթել են 13:0 հաշվով:

Չորս գնդակ իր հաշվին գրանցել է Էվելինա Կամչիկը (34, 11մ, 59, 84, 90+3): Հեթ-տրիկ է ձևակերպել Նիկոլա Կարչևսկան (11, 18, 39) և Ագնեշկա Յեդժեևիչը (13, 16, 74): Մեկական գոլի հեղինակ են դարձել Սիլվիա Մատիսիկը (38) և Ալիսիա Դիգուշը (79): 5-րդ րոպեին սեփական դարպասը գրավել է Մարիա Սախինովան:

| | |
1169 | 0
Facebook