Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իմ մոտ միշտ էլ ընտիր ա բռատ, ե՞րբ ես գալիս խմենք». Վովայի Արշակն ազատ, զվարթ «ֆռֆռում է»

10:50, կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ.
«Իմ մոտ միշտ էլ ընտիր ա բռատ, ե՞րբ ես գալիս խմենք». Վովայի Արշակն ազատ, զվարթ «ֆռֆռում է»

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսօր լսում եմ, թե ոնց է քաղաքացին հիասթափված պատմում ու մուննաթով հարցադրում անում. էդ ո՞նց է Վովայի Արշակը ազատ, ուրախ, զվարթ ֆռֆռում, ներվայնացած հարցնում եմ, թե ի՞նչ նկատի ունեք, ասում է. «Հենա, սաղ օրը նորից իրա տաս քսան ավտոյով իրա տան դեմի կաֆեն հավաքված են, էսօր էլ լսում եմ, թե ինչպես է հեռախոսով, բարձրաձայն հռհռալով, այնպես որ շուրջ բոլորը լսեն, թե «դու չգիտես իմ մոտ միշտ էլ #ընտիրա բռատ, երբ ես գալիս խմենք», բայց չէ՞ որ հեղափոխությունից մի քանի օր հետո անմիջապես հավաքել էլ ամբողջ նաֆարը ու փախել, հիմա եկել անպատիժ, հանգիստ գուլյատա անում, թե տեսաք, որ իմ վեջին չի, դե դու ինձ ասա էս երկրում մենակ Մանվելն ու Քոչարյանն էին հանցագործ ու մարդասպան, էս ո՞ւմ եք էշի տեղ դնում» ու ես անկեղծորեն չգիտեի ինչ պատասխանել:

Ո՞վ կպատասխանի այս հարցին հարգելի իշխանություն»:

| | |
11181 | 0
Facebook
COMMENT.am