Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը հաղթեց Մամեդյարովին, Կարյակինին և Վաշյե Լագրավին

02:25, կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ.
Արոնյանը հաղթեց Մամեդյարովին, Կարյակինին և Վաշյե Լագրավին

Մեկնարկել է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Օգոստոսի 10-ից 12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-ից 14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:

Այսօր կայացած 3 պարտիաներում Լևոն Արոնյանը երեք հաղթանակ տոնեց։ Նա սևերով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե Լագրավին և Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովին, իսկ սպիտակներով՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին։

| | |
12020 | 1
Facebook
COMMENT.am