Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

21:45, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
«Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զորամասին մոտ աղբյուրից հաջողվեց պարզել, որ ծեծված զինծառայողը Ա-ն, սերժանտ է, Արարատի մարզից: Զորացրվել է հուլիսի վերջին: Ա-ին դաժանորեն ծեծել են մի քանի սպաներով: Նրան գցել են գետնին և 4 հոգով ոտքերով հարվածներ են հասցրել: Պատճառն այն է, որ վերջինիս ուսումնական գումարտակի սպաները «բռնացրել» են սիգարետը ձեռքին, ծխարանի մոտ: Զինծառայողը չի հասցրել մտնել ծխասենյակ: Երբ զինծառայողը փորձել է արդարանալ, սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն: Զինվորը պաշտպանել է ծնողին, ինչը նրան չի ներվել»:

| | |
4076 | 0
Facebook
COMMENT.am