Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Արմեն Բարսեղյանը հռչակվեց Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն

20:15, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Արմեն Բարսեղյանը հռչակվեց Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն

Սլովակիայում ավարտվեցին Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունները: Եվրոպայի առաջնությունն անցկացվեց 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էին 29 շախմատիստ:
     Մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արմեն Բարսեղյանը, 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և հռչակվեց Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն: Բարսեղյանը նաև 47 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Արմեն Բարսեղյանի մարզիչն է միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը:
     Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկավ մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ Եվրոպայի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն: Փիլիպոսյանը մրցաշարի մեկնարկից գլխավորում են մրցաշարային աղյուսակը, սակայն 8-րդ տուրում պարտություն կրեց ապագա չեմպիոն Մարկ Մաւորիցցիից և նվաճեց միայն արծաթե մեդալ: Ռոբերտ Փիլիպոսյանի մարզիչն է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
     Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստուհին վաստակեց 6.5 միավոր և կիսեց 3-6-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստուհին հայտնվեց 6-րդ հորիզոնականում:

Լավագույն տասնյակում տեղեր զբաղեցրեցին նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը և մինչև 10 տարեկան աղջիկների ենթախմբի մասնակից Անահիտ Մկրտչյանը, ովքեր համապատասխանաբար զբաղեցրեցին 5-րդ և 7-րդ հորիզոնականները:

| | |
11952 | 1
Facebook