Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Սուրեն Առաքելյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, Արթուր Մկրտչյանը՝ փոխչեմպիոն

18:40, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Սուրեն Առաքելյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, Արթուր Մկրտչյանը՝ փոխչեմպիոն

Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում րոպեներ առաջ Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը հաղթեց ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Արծաթե մեդալ նվաճեց 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը:

Վաղը ռինգ դուրս կգան ու չեմպիոնի կոչման համար կպայքարեն 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:

| | |
684 | 0
Facebook
COMMENT.am