Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը՝ ծերացող հասարակությունների շարքում. ինչպիսի՞ն են Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները

20:35, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Հայաստանը՝ ծերացող հասարակությունների շարքում. ինչպիսի՞ն են Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոր վիճակագրական տվյալներ: Դրանց համաձայն՝ 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ապրում է 465 հազար 199 կենսաթոշակառու: Նրանցից 462 հազար 706-ը աշխատանքային կենսաթոշակառուներ են, 1811-ը՝ զինծառայության հետ կապված կենսաթոշակառուներ, 682-ն էլ՝ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացողներ:

Երևանի բնակիչ է 172 հազար 501 կենսաթոշակառու:

ՀՀ-ում կենսաթոշակի միջին չափը 40 հազար 519 դրամ է: 82 հազար 416 կենսաթոշակառու աշխատողի կարգավիճակ ունի: Հայոց ցեղասպանությունը վերապրած կենսաթոշակառուները 6-ն են:

ՀՀ-ում կա Հայրենական պատերազմի 271 մասնակից, նրանցից 38-ը կին է:

Հանրապետության ծերանոցներում ապրում է 470 անձ՝ 254-կին և 216 տղամարդ: Ազատազրկման վայրում պատիժ կրող կենսաթոշակառուները 17-ն են, որից 1-ը՝ կին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանը ծերացող հասարակությունների վերին շեմում է։ Հիմնադրամի կանխատեսումներով՝ 2050 թվականին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-ից 23 տոկոսը։ Նշենք, որ, ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը 7 տոկոսից ավելի է, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող:

| | |
1531 | 0
Facebook