Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Հայ պատանիները պայքարում են Եվրոպայի առաջնության մեդալների համար

14:45, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Հայ պատանիները պայքարում են Եվրոպայի առաջնության մեդալների համար

Սլովակիայում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի 2019 թվականի պատանեկան առաջնությունը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 29 շախմատիստ:

Այսօր տեղի ունեցավ մրցաշարի նախավերջին տուրը: Վերջին տուրից առաջ մեր մասնակիցներից մեդալ նվաճելու հնարավորություն ունեն Արմեն Բարսեղյանը, ով գլխավորում է մինչև 16 տարեկանների առաջնության մրցաշարային աղյուսակը, Ռոբերտ Փիլիպոսյանը, ով մինչև 12 տարեկանների մրցաշարում ընթանում է 3-րդ հորիզոնականում, մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը, ով կիսում է 3-րդ հորիզոնականը և մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը:

Մեդալ նվաճելու տեսական հնարավորություններ ունի նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը:

| | |
1031 | 0
Facebook