Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տանզանիայում բենզակիրի վթարի հետևանքով զոհվել է 60 մարդ

14:35, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Տանզանիայում բենզակիրի վթարի հետևանքով զոհվել է 60 մարդ

Տանզանիայում բենզակիրի վթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, ևս 70 մարդ գտնվում է ծանր վիճակում, հայտնում է տեղական Citizen թերթը:

Վառելիքով լի բենզակիրը վերադառնում էր արևելքում գտնվող Մորոգորո քաղաքից: Նախնական տվյալներով զոհվել էր 50 մարդ: Նրանց թվում` մոտոցիկլի վարորդը, ով փորձել էր հավաքել թափված վառելիքը:
     Մորոգորոն Տանզանիայի տասը խոշոր քաղաքներից մեկն է, այն գտնվում է մայրաքաղաքից մոտ 260 կմ հեռավորության վրա:

4757 | 0
Facebook