Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը կալանք է դրել Աթամբաևի հեռուստաալիքի վրա

16:05, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Դատարանը կալանք է դրել Աթամբաևի հեռուստաալիքի վրա

Ղրղզստանում դատարանը կալանք է դրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ունեցվածքի վրա, այդ թվում՝ նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաընկերությանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:

«Դատարանի որոշմամբ արգելանքի տակ է առնվել հեռուստատեսության գույքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
     «Ապրիլ» հեռուստաընկերության եթերային հեռարձակումը և մի շարք այլ հեռուստաալիքների հետ միասին արգելափակվել էր օգոստոսի 7-ին:
     Ալմազբեկ Աթամբաևը ձերբակալվել է ու կմնա կալանքի տակ մինչև օգոստոսի 26-ը։ Ավելի վաղ նրա առանձնատան գրոհի ժամանակ սպանվել էր մեկ հատուկջոկատային և 100 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։

3612 | 0
Facebook