Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությանը

13:30, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին մասնակցեց Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությանը: Ձեռնարկությունը սկսում է բամբակյա և կիսաբամբակյա թելերի արտադրությունը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը (Վարդան Սրմաքեշի հետ), արտադրվելու են բամբակյա, կիսաբամբակյա թելեր, կգործի նաև կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ: «Գործարանը կլաստերի պես իր շուրջը կհամախմբի այլ գործարանների ու գործարարների, կբացվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր»,-խոստացավ Գ. Գասպարյանը:

Գործարանի առկայությունը հայաստանյան ձեռնարկություններին կազատի հումք ներկրելու կախվածությունից: Հայաստանյան ձեռնարկությունները բամբակը ներկրում են Թուրքմենստանից ու Ուզբեկստանից:

Սկզբնական փուլում գործարանի աշխատակիցների թիվը կլինի 150, որը առաջիկայում ավելանալու միտում ունի: Այժմ գործարանի արտադրական հզորության միայն 10 տոկոսն է օգտագործվում, միջին աշխատավարձն էլ 297 հազար դրամ է: Մտադիր են արտադրանքը նաև արտահանել: Մինչ այժմ կատարել են ավելի քան 4 միլիոն դոլարի ներդրում, ևս 13 միլիոնի դոլարի ներդրման գծով էլ կառավարությունից արտոնություն են ստացել:

| | |
5040 | 0
Facebook
COMMENT.am