Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Ինչո՞ւ Էրդողանը չի ճանաչում Ղրիմը ՌԴ կազմում․ փորձագետի կարծիք

18:35, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Ինչո՞ւ Էրդողանը չի ճանաչում Ղրիմը ՌԴ կազմում․ փորձագետի կարծիք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում, քանի որ իր «հին խաղն» է խաղում՝ հետապնդելով իր կողմից հնչեցրած ընտրական թիրախները, կարծում է Ղրիմի քաղաքական վերլուծաբան Դենիս Բատուրինը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էրդողանը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ «Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը»:
     Վերլուծաբանի կարծիքով՝ նման քաղաքականությամբ Էրդողանը ստեղծում է լուրջ քաղաքական ռիսկեր իր և Թուրքիայի համար:
     Ռուս քաղաքական գործիչները կարծիք են հայտնել, որ Թուրքիայի նախագահի դիրքորոշումը հուշում է, որ նա չի առաջնորդվում ճշմարտությամբ և ներկա իրավիճակով, նաև փորձում է «սիրախաղ անել» ուկրաինական նոր իշխանությունների հետ:
     Թուրքական Vatan կուսակցության ղեկավար Դոգու Փերինչեքը, իր հերթին, ասել է, որ Էրդողանը պետք է ճանաչի Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, եթե Անկարան իրեն համարում է Մոսկվայի ռազմավարական գործընկերը:

| | |
2865 | 0
Facebook
COMMENT.am