Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կարող է կրկնել Ռեյգանի սխալը «Հյուսիային հոսք –2»-ի պատճառով․ Bloomberg

17:05, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
ԱՄՆ-ը կարող է կրկնել Ռեյգանի սխալը «Հյուսիային հոսք –2»-ի պատճառով․ Bloomberg

ԱՄՆ-ի անվճռական փորձերը, որոնք ուղղված են կանխելու «Հյուսիային հոսք–2» գազատարի շինարարությանը, նման են նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1980-ականների սկզբին ձախողմանը նմանատիպ նախաձեռնության ժամանակ։

Այս մասին գրում է Bloomber-ը՝ վկայակոչելով Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոնաթան Ստերնին:
     Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը դեռ կողմ չի քվեարկել ռուսական խողովակի կառուցման դեմ պատժամիջոցների օրինագծին, որը գրեթե պատրաստ է և պետք է ավարտվի այս տարվա պլանի համաձայն: Գործակալությունը հիշեցրել է, որ Ռեյգանի ղեկավարման ժամանակաշրջանում Միացյալ Նահանգները փորձում էին սահմանափակել սովետական գազի արտահանումը դեպի Եվրոպա, սակայն այն ձախողվեց:
     «Այն ժամանակ նրանց դիմադրություն ցույց տվեցին և պարզվեց, որ այն անարդյունավետ է, կարծում եմ, այսօր էլ կարելի է սպասել նման արդյունքի: Արդեն բավականին ուշ է, և որպիսի այս ամենը հատուկ նշանակություն ունենա, քանի որ խողովակաշարի մեծ մասն արդեն տեղադրված է, քանի դեռ ԱՄՆ-ը չի փորձել դիմել հետադարձ պատժամիջոցների կիրառմանը։ Կարծում եմ՝ այս քայլը իրոք կարող է փոթորիկ առաջացնել Ատլանտյան օվկիանոսից այս կողմ»,-հավելել է Ստերնը:
     «Հյուսիային հոսք–2» գազատար խողովակը նախագծված է Ռուսաստանից Գերմանիա գազի տեղափոխումը՝ Բալթիկ ծովի հատակի երկայնքով:
     Խողովակաշարը կանցնի Գերմանիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի բացառիկ տնտեսական գոտիներով: Նախագիծը նախատեսում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
     Ծրագրին կողմ են Գերմանիան և Ավստրիան, որոնք հետաքրքրված են հուսալի գազի մատակարարումներով, ինչպես նաև Նորվեգիան, որի կառավարությանը պատկանում է շինարարության կապալառուներից մեկի՝ Kvaerner-ի բաժնետոմսերի 30 տոկոսը:

5086 | 0
Facebook