Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

12:30, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.74 0 և արևելյան երկայնության 46.63 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
     Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
     Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:

| | |
7150 | 1
Facebook