Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Գորբաչովի առողջական վիճակը շատ վատ է․ Ալեքսեյ Վենեդիկտով

12:45, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Գորբաչովի առողջական վիճակը շատ վատ է․ Ալեքսեյ Վենեդիկտով

Ռուս լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը «Наш» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի առողջական վիճակի մասին։ Նրա խոսքով՝ Գորբաչովի առողջական վիճակը «շատ վատ է»։

Նրա խոսքով՝ վերջին կես տարին Գորբաչովը գործնականում հիվանդանոցում է ապրում։ Լրագրողը նշել է, որ ժամանակ առ ժամանակ հանդիպում է խորհրդային նախկին առաջնորդի հետ ռեստորանում և բժշկի խորհրդով գինի ըմպում։
     «Նա միտքը հստակ է, սակայն ծանր է քայլում, շատ հիվանդություններ են կուտակվել, նա 88 տարեկան է։ Վերջին երկու տարում շատ վատ է»,-նշել է Վենեդիկտովը։

| | |
5119 | 2
Facebook
COMMENT.am