Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում ՏԻՄ ընտրություններ են: Իշխանությունները քաղաքական կամք չունեցան գնալու ՏԻՄ նոր օրենքի ընդունման, ինչի հետևանքով կրկին ունենալու ենք համայնքի բնակիչների խնդիրները լուծելու անընդունակ համայնքներ: Որոշ համայքներում թեկնածուների առաջադրման վերջին ժամերին է միայն թեկնածու հայտնվել` այն էլ շրջանի ղեկավարների ակտիվ աշխատանքից հետո: Արդեն կան ահազանգեր, որ շրջանի որոշ ղեկավարներ օգտագործում են պետական տարբեր ծրագրեր` իրենց ցանկալի թեկնածուների համար ձայներ գնելու նպատակով: Մասնավորապես բաժանում են շինանյութ: Չի բացառվում, որ այս անգամ էլ ականատես լինենք թիթեղյա ընտրությունների: Հաջողություն եմ մաղթում արդար ընտրապայքարն ամեն ինչից վեր դասող թեկնածուներին և ընտրողներին»: