Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առաջարկներ ունեի Իսպանիայից, բայց ընտրեցի Հայաստանը»․ Կամպանյա

00:25, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
«Առաջարկներ ունեի Իսպանիայից, բայց ընտրեցի Հայաստանը»․ Կամպանյա

«Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հարցազրույց է տվել իսպանական հեղինակավոր «Marca» պարբերականին։

«Ակումբի նպատակներն ի սկզբանե պարզ են եղել. մենք ցանկանում ենք տեղ զբաղեցնել Հայաստանի առաջնության լավագույն քառյակում և հնարավորություն ստանալ մասնակցել եվրագավաթներին։ Մեր բյուջեն մեծ չէ, բայց ենթակառուցվածքները, անձնակազմն ու մյուս պայմանները շատ լավն են։ Ամեն ինչ չէ, որ գումարից է կախված։ Այստեղ ֆուտբոլի հետ կապված ամեն ինչ բարձրակարգ է, այնպես որ, կարծում եմ, մենք կարող ենք պայքարել լավագույն քառյակում լինելու համար։

Առաջարկներ ունեի Իսպանիայից, բայց ընտրեցի Հայաստանը։ Իսկ ինչո՞ւ չպետք է տեղափոխվեի։ Այս ակումբն է ինձ հետ նպատակներ կապել։ Չնայած առաջարկներ ունեի Իսպանիայից՝ որոշեցի տեղափոխվել Հայաստան։ Ես լեզուներ գիտեմ և միջազգային փորձ ունեմ, ինչը մեր երկրում գուցե շատ չի գնահատվում։

Ակումբի նախագահից մինչև հասարակ աշխատակից՝ բոլորը յուրահատուկ, շատ ընկերասեր մարդիկ են, որոնք պատրաստ են աշխատել։ Բոլորը պատրաստակամ են։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Ես չեմ կարող դժգոհել։

Ինձ համար կարևոր է մրցունակ լինելը։ Մենք ցանկանում ենք մասնակցել եվրագավաթներին, այնպես որ՝ մեկնարկային խաղերում լավ հանդես գալը շատ կարևոր է»,- ասել է Կամպանյան՝ «Marca»-ի հետ զրույցում։

| | |
2546 | 0
Facebook