Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Ինչու են կոնվենցիայի որոշ դրույթներում տարանջատվում սեռային և գենդերային խտրականությունները». Արման Աբովյան

05:35, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
«Ինչու են կոնվենցիայի որոշ դրույթներում տարանջատվում սեռային և գենդերային խտրականությունները». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արդարադատության նախարարությունը որոշակի պարզաբանումներ է տվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ:
     Կարդացի:
     Ճիշտն ասած, մի կողմից զարմացած եմ, մյուս կողմից էլ` այդ փաստաթղթի ընդունումն արդարացնելու անթաքույց փորձը բարի ժպիտ առաջացրեց:
     Նախարարությունն առաձնացրել է 4 հիմնական կետ, միայն որոնց շուրջ, ըստ իրենց` պետք է որոշակի հստակեցումներ տրվեն, և, իբր տեսե'ք այդ փաստաթուղթը տողատակեր չունի: Բնավ նպատակ չունեմ վերլուծել այն ամենն, ինչ բացատրում է նախարարությունը, ինչպես օրինակ` «զուգընկեր» եզրույթի բացատրությունը բացատրում են, որ փաստաթղթում ի նկատի է առնվում տղամարդ և կին:
     Ես ստիպված եմ հիշեցնել արդարադատության նախարարությանը, որ մենք ոչ թե հավելված ենք վավերացնում, այլ բուն փաստաթուղթը:
     Ինչևիցե... այնուամենայնիվ ես ունեմ հարցադրումներ, որոնց ԱՆ-ն գուցե «ամաչելով» չի անդրադարձել կամ անդրադարձել է շատ հպանցիկ: Շատ հետաքրքիր կլիներ լսել մեկնաբանություն այն մասին, թե ինչու են կոնվենցիայի որոշ դրույթներում տարանջատվում սեռային և գենդերային խտրականությունները: Ստիպված եմ հիշեցնել նախարարությանը, որ գենդերային հիմքով խտրականությունը սոցիալական դերով պայմանավորված խտրականությունն է։
     Շատ հետաքրքիր է:
     Ամենազավեշալին այն է, որ պետությունը պարտավորություն է ստանձնում վերացնել այն բոլոր ավանդույթներն ու կարծրատիպային սովորույթները, որոնք իբր հիմք են հանդիսանում ընտանիքում կանանց և տղամարդկանց անհասավասարության համար: Սա իմ «ամենասիրելի» պահն է, լիաթոք ծիծաղեցի: Կանանց և տղամարդկանց հավասարության բացատրության և դրույթի արդարացում...
     Որքան էլ փորձենք հայկական ընտանիքում անհավասարության իբր վերացմանն ուղղված քայլեր անել, կա մի պարզ ճշմարտություն, որ մեր և օրինակ Շվեդիայի ու Նորվեգիայի անհավասարության վերաբերյալ պատկերացումները լրիվ տարբեր են, և այստեղ մենք ունենք copy+paste իրավիճակ: Ավելի ազնիվ կլիներ, որ արդարադատության նախարարությունը փորձեր ոչ թե արդարացնել կոնվենցիայի վավերացումը, այլ ընդուներ և հստակ ներկայացներ ժողովրդին, որ սա որոշակի պարտավորություն է, որ պետք է ստանձնի պետությունը, որը մեզ հնարավոր է պարտադրում է, որ ընդունենք: Դա կլիներ առավել ազնիվ: Կրկնեմ` գենդերը, կարծրատիպերի վերացումը և նման հարցերը կարևոր են, սակայն ամենակարևոր հարցի պատասխանն այդպես էլ չստացանք: Երկու նկատառում. ինչո՞ւ այն պետություններում, որտեղ վավերացվել է կոնվենցիան կտրուկ չնվազեց ընտանեկան բռնության դեպքերը և երկրորդ` ՀՀ քրեական օրենսգիրքն արդեն պարունակում է բռնության պատժի տեսակներ և կանխարգելման ու ազդարարման որոշակի դրույթներ: Եթե կոնվենցիայում թվարկված բռնության տեսակները հիմնականում արդեն ընդգրկված են ՔՕ-ում, ապա ինչո՞ւ ապավինել մեզ համար անընդունելի ու անհասանալի տողատակերով փաստաթղթին: Կոչ եմ անում բոլորին` ուշադիր ուսումնասիրել կոնվենցիայի բովանդակությունը: Վստահ եմ`անաչառ լինելու համար պետք է անպայման կարդալ կոնվենցիայի ամբողջ տեքստը: Ոչ մի դեպքում չտրվեք մանիպուլյատիվ հնարքներին, որոնք կամաց-կամաց ողողում են ողջ տեղեկատվական դաշտը:
     Հ.Գ
     Չմտածե'ք:
     Մեկ է` #Չիվավերացվելու»:

| | |
1113 | 0
Facebook
COMMENT.am