Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայում 19-ամյա ֆուտբոլիստուհի է մահացել

22:50, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
Իսպանիայում 19-ամյա ֆուտբոլիստուհի է մահացել

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է 19-ամյա ֆուտբոլիստուհի Ալբա Էստեբան Ֆրաուի մահվան մասին։ Իսպանական ֆուտբոլի հույսը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել, երբ մոպեդով երթևեկելիս է եղել ընկերոջ հետ։
     «Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան սգում է երիտասարդ ֆուտբոլիստուհի Ալբա Էստեբան Ֆրաույի մահը, ով հեռացավ մեզանից այսքան վաղ տարիքում՝ Մալյորկայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով։ Ցավակցում ենք նրա հարազատներին ու մտերիմներին»,- նշված է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։ Գիտակցության չգալով՝ 2 օր անց Ֆրաուն մահացել է հիվանդանոցում։

9307 | 0
Facebook