Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնդրի կարգավորումից կշահեն և՛ վարորդները, և՛ հետիոտները». Գայանե Մելքոմ Մելքոմյան

02:20, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
«Խնդրի կարգավորումից կշահեն և՛ վարորդները, և՛ հետիոտները». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այսօր դիմել եմ քաղաքապետին՝ առաջարկելով միջնորդել Ճանապարհային ոստիկանությանը, որ Հանրապետության Հրապարակի փողոցների հետիոտնային անցումներին տեղադրվեն կարգավորվող լուսացույցներ՝ թեկուզ երկար (մինչև մի քանի րոպե) սպասման ժամանակով։

Հետիոտնային մեծ շարժի (հատկապես ամռան ամիսներին) պատճառով օրվա որոշ ժամերին այդ անցումների մոտ գոյանում են խցանումներ, լարված, նույնիսկ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում (հիմնականում հետիոտների՝ մեքենաներին հերթ չտալու պատճառով)։ Խնդրի կարգավորումից կշահեն և՛ վարորդները, և՛ հետիոտները»։

7036 | 0
Facebook