Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Այս ցուցմունքը բավական է Ռոբերտ Քոչարյանին պետական դավաճանության հոդվածով դատելու համար». Լ. Ճաղարյան

01:05, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
«Այս ցուցմունքը բավական է Ռոբերտ Քոչարյանին պետական դավաճանության հոդվածով դատելու համար». Լ. Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Օգանովսկու ցուցմունքը կարդացի մարտիմեկյան ոճրագործության մասին։
     Ի՛նչը չի հերքում Օգանովսկին։
     - Չի հերքում, որ Քոչարյանի հրամանով Արցախից զորք է բերվել Երեւան, և ինքը եղել է այդ զորքի հրամանատարը։
     -Չի հերքում, որ Քոչարյանը հրամայել է դիպուկահարներ բերել Արցախից։
     -Չի հերքում, որ բերել են դիպուկահարների։
     -Չի հերքում, որ Արցախից զորք բերած մեքենաների համարները փոխել են ու դարձրել հայաստանյան։
     -Չի հերքում, որ փող են տվել իրեն, որ բաժանի զինվորներին։
     -Չի հերքում, որ Արցախից բերած զինվորներին առանձնահատուկ լավ են նայել ու կերակրել։
     -Չի հերքում, որ այդ օրերին Արցախում դիրք են կորցրել։
     Մնացածը հերքում է։
     Չեն կրակել, չեն սպանել, դիպուկահարներն էլ նախագահականում նստած ճանճ են կուլ տվել պարապությունից։
     Արցախի սահմանը թողել, եկել էին իրենց ռոբասերժիկին հայաստանցիներից պաշտպանելու։
     Օգանովսկու մեղքի բաժինը թող իրավապահները պարզեն, բայց միայն այս ցուցմունքը բավական է Ռոբերտ Քոչարյանին ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ հոդվածով դատելու համար։
     Եվ ովքեր փորձում են պաշտպանել Քոչարյանին, կամ՝ նույնպիսի դավաճաններ են, կամ՝ անմեղսունակներ»։

| | |
21344 | 2
Facebook
COMMENT.am