Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Հայաստանի բնակչության՝ այս տեմպով նվազելու դեպքում 2050-ին կունենանք 2,7 միլիոն մարդ». Ոսկան Սարգսյան

22:20, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
«Հայաստանի բնակչության՝ այս տեմպով նվազելու դեպքում 2050-ին կունենանք 2,7 միլիոն մարդ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ մշտական բնակչության թվի վերաբերյալ տվյալներ, համաձայն որոնց ՀՀ-ի բնակչությունը վերջին մեկ տարում նվազել է 8 հազար 200 մարդով։ Դա տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հեղափոխությունից հետո։ Փոխանակ Ռուսաստանում և այլ երկրներում բնակություն հաստատած հայերը ոգևորված ժողովրդական հեղափոխությամբ՝ Հայաստան մշտական բնակության վերադառնան, ընդհակառակը, Հայաստանի բնակիչները հեռանում են։ Մոտ 20 տարի առաջ Տավուշի մարզի բնակչությունը 135 հազար էր, հիմա՝ 122 հազար, այսինքն՝ սահմանամերձ մարզից 10 գյուղի բնակչություն նվազել է։ Շարունակեք ծնծղաներ զարկել և տոներ տոնել, պետական բյուջեի 124 միլիոն դրամով խորոված կերեք, քաղաքացու տոն նշեք, 5 միլիոն դրամով գորգ լվացեք ԱԺ-ի շենքի առաջ, ավելի քան 1 միլիոն դրամով Դիլիջանում Վարդավառ նշեք, դասական երաժշտության համերգ վայելեք: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2050թ․ Հայաստանի բնակչությունը կհասնի 5 միլիոնի, մինչդեռ ամեն տարի Հայաստանի բնակչությունը նշված տեմպով, տարեկան 8 հազարով նվազելու դեպքում 2050թ-ին կունենանք 2,7 միլիոն մարդ»։

| | |
873 | 0
Facebook