Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Որ ոստիկանին ասեի՝ տեռորիստը հերդ ա, վռազ վարչական վարույթ կհարուցեիք, չէ՞». Գասպարիի բաց նամակը՝ Օսիպյանին

19:05, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
«Որ ոստիկանին ասեի՝ տեռորիստը հերդ ա, վռազ վարչական վարույթ կհարուցեիք, չէ՞». Գասպարիի բաց նամակը՝ Օսիպյանին

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանապետին.

«Այսօր առավոտյան բողոքի ակցիա անելիս ձեր ոստիկաններից մեկը դուրս գալով քաղաքապետարանի շենքից այսպես դիմեց ինձ. «Այ տեռորիստ, ինչի՞ ես պառկել էստեղ»...
     Ես բնականաբար նրան բանի տեղ չդրեցի, ինչից նա նույնը կրկնեց ավելի ոգևորված...
     Ես արդեն հանեցի հեռախոսս, որ նկարեմ, և...միայն այդ պահին ոստիկանը ճողոպրեց և մտավ քաղաքապետարան...
     Պարոն Օսիպյան, հիմա որ ես ձեր ոստիկանին ասեմ՝ էդ տեռորիստը հերդ ա... վիրավորելու պահով վռազ վարչական վարույթ կհարուցեք, չէ՞... համ էլ որպես կանոն չեք նշի թե դուք ի՞նչ եք ասել, ի՞նչ եք արել մինչ իմ կողմից հնչած բառերը... Հարցը կտաք էդ ձեր անուս անգրագետ իրավախորհրդատուներին անեն այն ինչն արել եք մինչ հիմա... հայց պատրաստեն՝ թե Գասպարին վիրավորել է ոստիկանին նրան ասելով «տեռորիսը հերդ ա»...
     Պարոն ոստիկանապետ, անցած ևս մեկ տարին բավարար չէ՞ր ձեր ենթականերին սովորեցնելու, որ ինչպե՞ս դիմեն քաղաքացիներին...
     Ի դեպ պարոն Օսիպյան, որքան ես նկատել եմ, դուք գրպանահատների և քրեական հեղինակությունների հետ շփվելիս ավելի քիչ խնդիրներ եք ունենում, քան քաղաքական-քաղաքացիական ակցիաների մասնակիցների հետ... Տարօրինակ չի՞»:

4324 | 0
Facebook