Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի երկար-երկար տարիներ». Դանիել Իոաննիսյան

18:20, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
«Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի երկար-երկար տարիներ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասկանո՞ւմ եք` Ղարաբաղից 300 հոգանոց լրիվ զինված (այդ թվում` դիպուկահարներով) զորք են բերել, որ մեր վրա կրակեն: Ու սրանք հիմա ասում են, որ Քոչարյանը սահմանադրական կարգ չի խախտել: Ու սրանք ասում են, թե մենք ենք ղարաբաղցի-հայաստանցի բաժանում անում: Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղցիքին զենքով հանեց հայաստանցիքի դեմ, Ռոբերտ Քոչարյանը բանակին հանեց խաղաղ ժողովրդի դեմ: Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի ու նստի երկար-երկար տարիներ, որպեսզի երբեք որևէ մեկը նման բան չանի»:

| | |
5265 | 1
Facebook
COMMENT.am