Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան դեսպանատան խորհրդական-դեսպանորդը կանչվել է ՌԴ ԱԳՆ

16:45, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
Ամերիկյան դեսպանատան խորհրդական-դեսպանորդը կանչվել է ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ դեսպանատան խորհրդական Թիմ Ռիչարդսոնը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ՝ Մոսկվայում չարտոնված հավաքի մասին տեղեկատվության հրապարակման պատճառով. հայտնում է Արտգործնախարարությունը:

Ավելի վաղ, դիվանագիտական առաքելության Twitter-յան էջում հայտնվել է գրառում, որը վերաբերում էր Մոսկվայում օգոստոսի 3-ին չարտոնված հավաքի անցկացման սխեմային՝ երթից խուսափելու կոչով:
     Արտաքին գերատեսչությունը դա համարել է աջակցություն՝ հօգուտ չարտոնված հանրահավաքին մասնակցելու և Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձ:
     Ավելի վաղ, ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ իշխանությունների կողմից չարտոնված հանրահավաքի երթուղու ամեն րոպեն պլանավորած էր բառացիորեն, այնուհետև Ամերիկայի դեսպանատունն ակտիվորեն մեկնաբանում էր դրա արդյունքները: Բացի այդ, նրա խոսքով, գերմանացի լրագրողները բացահայտորեն կոչ էին անում մասնակցել հանրահավաքին:
     Զախարովան խոստացել է, որ Ռուսաստանը ամերիկյան և գերմանական իշխանություններին տեղեկատվություն կտա այն մասին, թե ինչպես են դիվանագետներն ու լրատվամիջոցները միջամտում երկրի ներքին գործերին:
     Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայանալիք դումայի ընտրություններում ընդդիմության թեկնածուներին չգրանցելու որոշումից վրդովված տասնյակ հազարավոր մարդիկ հուլիսի 14-ին, հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին չարտոնված ցույց անցկացրին։ Ավելի քան 1700 մասնակից ձերբակալվել էր:

3985 | 0
Facebook