Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Շատ հին պատմություն է, հիմա այնպես են ներկայացնում, կարծես նոր են հարուցել». Աստղիկ Գևորգյան

17:20, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
«Շատ հին պատմություն է, հիմա այնպես են ներկայացնում, կարծես նոր են հարուցել». Աստղիկ Գևորգյան

«Իրազեկ եմ ամեն ինչից: Դա հին պատմություն է, քննությունը շարունակվում էր, համարյա ավարտման փուլում էր: Թե երբ կավարտվի, չեմ կարող ասել: Երբ պաշտոնապես կավարտվի, մեղադրանքը կհաստատեն կամ կբացառեն, այն ժամանակ կխոսեմ»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աստղիկ Գևորգյանը, անդրադառնալով ՀՀ Քննրչական կոմիտեի կողմից իր հանդեպ քրեական գործ հարուցելու փաստին:

Ժուռնալիստների միության նախկին նախգահ, Երևանի ավագանու նախկին անդամն ասաց, որ զերծ կմնա մեկնաբանություն ու գնահատական տալուց: Հարցին, թե առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, թե ոչ, Ա. Գևորգյանը նկատեց. «Որտեղ պետք է, ասել եմ: Դա հին պատմություն է, շատ վաղուց է հարուցված եղել այդ քրեական գործը, հիմա այնպես են ներկայացնում, կարծես նոր են հարուցել: Քննություն է տարվել, վկաներ են եղել, հիմա որպես նոր են ներկայացնում»:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 9-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը, կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը։

Աստղիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

| | |
1983 | 0
Facebook
COMMENT.am