Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Պակիստանում արգելվում է հնդկական ֆիլմերի ցուցադրումը

21:30, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
Պակիստանում արգելվում է հնդկական ֆիլմերի ցուցադրումը

Պակիստանի իշխանությունները Քաշմիրի շուրջ ստեղծված իրավիճակի սրումից հետո որոշում են կայացրել դադարեցնել մշակութային փոխանակումը Հնդկաստանի հետ: Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետի տեղեկատվության և հաղորդակցության գծով խորհրդական Ֆիրդուս Աշիկ Ավանը:

«Պակիստանում այլևս հնդկական ֆիլմեր չեն ցուցադրվի», - մեջբերում է նախարարի խորհրդականի խոսքը Doon պարբերականը։ Ըստ Ավանի, հնդկական նյութերը պարունակում են քարոզչություն, որն ազդում է պակիստանցի երիտասարդության վրա:
     Իսլամաբադը նախկինում արգելել էր հնդկական ֆիլմերի ցուցադրումը երկրի կինոթատրոններում՝ երկու երկրների միջև հակամարտության սրման պատճառով:
     Հիշեցնենք, որ այս շաբաթ Հնդկաստանի իշխանությունները հայտարարեցին Ջամմա և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին: Դրան ի պատասխան՝ Պակիստանի կառավարությունը նվազեցրեց Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ու դադարեցրեց երկկողմ առևտուրը:

15436 | 0
Facebook