Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը Սիրիայում քրդերին միայնակ կթողնի Թուրքիայի հետ

15:20, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
ԱՄՆ-ը Սիրիայում քրդերին միայնակ կթողնի Թուրքիայի հետ

Միացյալ Նահանգները Սիրիայի տարածքում քրդերի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների ժամանակ կլքի տարածքը: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

«Այն բանից հետո, երբ մեր նախագահը հայտարարեց հատուկ գործողություններ իրականացնելու մասին, ԱՄՆ նախագահը զանգահարեց նրան և հայտնեց, որ ամերիկյան ուժերը դուրս կբերվեն այնտեղից», -ասել է դիվանագետը: Նա հավելել է, որ Թուրքիան այժմ աշխատում է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո հետագա քայլերի վրա և կանի հնարավոր ամեն ինչ այդ տարածքում քրդական ուժերից ազատվելու համար:
     Օգոստոսի 7-ին հաղորդվել էր, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնություն են ձեռք բերել Սիրիայի հյուսիսային շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ։ Իսկ ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայում նոր ռազմական գործողություն անցկացնելու պատրաստակամության մասին:

4615 | 0
Facebook