Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Մակրոնին մեղադրել է ԱՄՆ քաղաքականությանը միջամտելու մեջ

12:40, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
Թրամփը Մակրոնին մեղադրել է ԱՄՆ քաղաքականությանը միջամտելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին կոչ է արել չմիջամտել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը համապատասխան գրառում է արել Twitter-ի իր էջում:

«Ես գիտեմ, որ Մակրոնը, ինչպես բոլորը, միայն լավն են ցանկանում, բայց ոչ ոք իրավունք չունի խոսելու Միացյալ Նահանգների անունից։ Ոչ ոք, բացի մեզնից: Ոչ ոք, որևէ ձևով և որևէ կերպ, իրավասու չէ մեզ ներկայացնել»,- գրել է Թրամփը:
     Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Իրանը «լուրջ ֆինանսական դժվարությունների մեջ է»: Ամերիկյան պետության ղեկավարի խոսքով, Թեհրանը պատրաստ է երկխոսության գնալ Վաշինգտոնի հետ։
     Ֆրանսիայի առաջնորդը մշտական կապի մեջ է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, և, ինչպես հաղորդում է AFP- ն, պարզ է դարձել, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև համագործակցության հաստատման գործում:

3543 | 0
Facebook