Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ

11:15, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
Ղրղզստանի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը:

«Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն չարաշահումների համար, այլ տվյալներ առայժմ չկան»,- ասել է նա:
     Ըստ փաստաբանի՝ Ղրղզստանի նախկին նախագահը ձերբակալվել է մինչև օգոստոսի 26-ը՝ «հետաքննության միջոցառումների անցկացման համար»: Սլեսարևի խոսքով՝ Աթամբաևի ձերբակալության ընթացքում խախտվել են մի շարք կանոններ: Մասնավորապես, պետության նախկին ղեկավարին կալանավորելու մասին ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, նրան «ծանուցվել է և անմիջապես ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցներ»,- նշել է փաստաբանը:
     Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին հատուկջոկատայինները Քոյ-Տաշում Աթամբաևի ձերբակալման գործողություն են անցկացրել, սակայն ստիպված են եղել ևս մեկ անգամ գրոհել, քանի որ ենթարկվել են հակագրոհի՝ նախկին նախագահի աջակիցների կողմից:
     Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Աթամբաևը խախտել է սահմանադրությունը՝ զինված դիմադրություն ցույց տվել անվտանգության ուժերին:

3935 | 0
Facebook