Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իջևանում խախտվում է օրենքը․ Փաշինյանի հորդորով ընտրությունները հետաձգվել են, պատճառը նրա սասանված հեղինակությունն է. «Առավոտ»

09:30, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
Իջևանում խախտվում է օրենքը․ Փաշինյանի հորդորով ընտրությունները հետաձգվել են, պատճառը նրա սասանված հեղինակությունն է. «Առավոտ»

«2015-ի սեպտեմբերին Տավուշի մարզում համայնքի ղեկավար են ընտրել Տավուշի մարզի Խաշթառակ (սեպտեմբերի 20-ին) և Իջևան (սեպտեմբերի 13-ին) համայնքներում: Այս համայնքներում հերթական ընտրությունն այս տարի է: ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ:

Տավուշի մարզպետը Խաշթառակում ՏԻՄ ընտրությունը նշանակել է սեպտեմբերի 29-ին, իսկ Իջևանում ընտրության օր չէր նշանակվել, համենայնդեպս, մարզպետարանի կայքում որևէ տեղեկատվություն Իջևանում կայանալիք ընտրությունների մասին չկար: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտի» հարցմանը, թե ինչո՞ւ Իջևանում ընտրության օր չի նշանակվել, պատասխանեցին, որ նշանակվել է և տեղեկությունը հրապարակված է Իջևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6332 | 1
Facebook